Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Խորը տարաձայնությունները հաղթահարել չհաջողվեց»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր Ժնեւում իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ բանակցություններում չհաջողվեց հաղթահարել «խորը տարաձայնությունները»:

«Չնայած առկա է միմյանց դիրքորոշումների ավելի պարզ ըմբռնում, մի բան ակնհայտ է, որ կան խորը տարաձայնություններ», - ասել է Օսկանյանը:

Այնուհանդերձ, ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, նախարարները որոշել են հանդիպում անցկացնել ապրիլին, որը, Հայաստանի արտգործնախարարի խոսքերով, կարող է ճանապարհ հարթել նախագահական մակարդակով բանակցությունների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG