Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի նոր նախագահը իր նախորդի անունը հանեց դրոշի վրայից


Թուրքմենստանի նոր նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը կարգադրել է իր նախորդի անունը հանել նախագահական դրոշի վրայից:

Ինչպես հաղորդել է Թուրքմենստանի պետական հեռուստատեսությունը, Բերդիմուխամեդովը հրամանագիր է ստորագրել նախագահական դրոշի վրա Սափարմուրադ Նիյազովի անունը «Թուրքմենստանի նախագահ» բառերով փոխարինելու մասին:

Նիյազովը, որը Թուրքմենստանը կառավարում էր երկու տասնամյակից ավելի եւ իրեն ցմահ նախագահ էր հռչակել, մահացել է 2006 թվականին՝ սրտի տագնապից:

Բերդիմուխամեդովը Թուրքմենստանի նախագահ է ընտրվել անցած ամիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG