Մատչելիության հղումներ

logo-print

Իրանը դատապարտում է Հոլիվուդի նոր ֆիլմը


Իրանը դատապարտել է Հոլիվուդի «Երեք հարյուր» ֆիլմը՝ ասելով, թե 2500 տարի առաջ տեղի ունեցած ճակատամարտի էկրանավորումն Իրանի դեմ մշակութային ու հոգեբանական պատերազմի դրսեւորում է: Այս մասին հայտարարել է երկրի կառավարության խոսնակ Ղոլամ Հոսեյն Էլհամը:

Ավելի վաղ Իրանի խորհրդարանականների մի խումբ արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիին եւ մշակույթի նախարար Մոհամադ Հոսեյն Սաֆար-Հարանդիին հորդորել են մահմեդական երկրներին խնդրել՝ չցուցադրել այդ «հակաիրանական ժապավենը»:

Ֆիլմը պատմում է Թերմոպիլեի նշանավոր ճակատամարտի մասին, որում 300 սպարտացիներ՝ Լեոնիդաս թագավորի գլխավորությամբ, հերոսաբար հետ են մղել պարսկական զանգվածային բանակին:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG