Մատչելիության հղումներ

Ամերիկացիների կեսից պակասն են հավատում Իրաքում հաղթանակին


Ամերիկացիների կեսից պակասը կամ 46 տոկոսն են կարծում, թե ԱՄՆ-ը կարող է հաղթանակ տանել Իրաքում: Այդ վկայում են անցած շաբաթավերջին CNN-ի անցկացրած հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են երեքշաբթի օրը:

Ինչպես ընդգծում է CNN-ը, 2003 թվականին Իրաքյան պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ ամերիկացիների մեծամասնությունը չի հավատում պատերազմում Միացյալ Նահանգների հաղթանակին:

Հարցման 1027 մասնակիցների 44 տոկոսի կարծիքով, Իրաք ներխուժումից առաջ Բուշի վարչակազմը միտումնավոր կերպով մոլորության մեջ է գցել ամերիկացիներին Իրաքի՝ զանգվածային ոչնչացման զենք ունենալու հարցում:

Հարցվածների 58 տոկոսը ցանկանում են, որպեսզի Միացյալ Նահանգները զորքերը դուրս բերի Իրաքից՝ կամ անմիջապես, կամ էլ մեկ տարվա ընթացքում, իսկ 39 տոկոսի կարծիքով, ամերիկյան զորքերը պետք է մնան Իրաքում այնքան, որքան կպահանջվի:

Իրաք հավելյալ ուժեր ուղարկելու՝ նախագահ Բուշի որոշումը պաշտպանում են հարցվածների 37 տոկոսը կամ հունվարյան հարցման ժամանակ այդ կապակցությամբ դրական արտահայտվածներից 5 տոկոսով ավելի:

Միաժամանակ, եթե հունվարին հարցվածների 66 տոկոսն էին ընդդիմանում Իրաքում 21,5 հազար թվակազմով հավելյալ ուժեր տեղակայելու՝ Սպիտակ տան որոշմանը, ապա վերջին հարցման արդյունքներով այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 59 տոկոս:

Այնուհանդերձ, ամերիկացիների 52 տոկոսը գտնում են, որ Կոնգրեսը պետք է արգելի նոր ուժերի տեղակայման ֆինանսավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG