Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը կայցելի Տաջիկստան


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հինգշաբթի օրը սկսելու է իր երկօրյա այցը Տաջիկստան: Դա ադրբեջանական պետության ղեկավարի առաջին այցն է Տաջիկստան Ադրբեջանի անկախացումից ի վեր:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիեւը Դուշանբեում հանդիպելու է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովի, վարչապետ Աքիլ Աքիլովի եւ խորհրդարանի վերին պալատի նախագահ Մահոմեդսայիդ Ուբայդուլաեւի հետ:

Այցի շրջանակներում նախատեսվում է ստորագրել երկու երկրների միջեւ համագործակցության տարբեր բնագավառներ ընդգրկող միջպետական եւ միջկառավարական 7 փաստաթուղթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG