Մատչելիության հղումներ

logo-print

Մինչեւ տարեվերջ Ռուսաստանի բանակի անձնակազմի մոտ կեսը կանցնի պայմանագրային ծառայության


Մինչեւ տարեվերջ Ռուսաստանի զինված ուժերի 84 հազար զինվորներ եւ սերժանտներ (կամ երկրի բանակի անձնակազմի շուրջ 45 տոկոսը) կանցնեն պայմանագրային ծառայության:

Ինչպես այսօր հայտնել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Վասիլի Սմիրնովը, անցումը պայմանագրային զինծառայության կատարվում է դաշնային նպատակային ծրագրի շրջանակներում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության վկայությամբ, Սմիրնովը նշել է նաեւ, որ ներկայումս պաշտպանության նախարարությունում մշակվում է զինված ուժերի սերժանտների, ինչպես նաեւ ռազմածովային նավատորմի անձնակազմի՝ պայմանագրային ծառայության անցման նոր ծրագիր:

Ռուսաստանցի պաշտոնյաները բազմիցս էին հայտարարել, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվելու է եւ խրախուսվելու է պրոֆեսիոնալ զինծառայությունը:

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի, 2008 թվականի հունվարի 1-ից հետո զորակոչված ռուսաստանցիները ծառայելու են մեկ տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG