Մատչելիության հղումներ

logo-print
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր սկսում է իր այցը Իտալիա՝ այդ երկրի վարչապետ Ռոմանո Պրոդիի եւ նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հետ բանակցություններ վարելու նպատակով:

Բանակցությունների ժամանակ ուշադրության կենտրոնում են լինելու Եվրամիության հետ Ռուսաստանի կապերը, համագործակցությունը էներգետիկայի, առեւտրի եւ ներդրումների բնագավառում:

Այսօր նախատեսված է նաեւ Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապի հետ Ռուսաստանի նախագահի հանդիպումը Վատիկանում:

Պուտինը եւ Պրոդին եւս մեկ հանդիպում կունենան չորեքշաբթի օրը Բարի քաղաքում, որտեղ նախատեսված է ռուս - իտալական գագաթնաժողով՝ քաղաքական գործիչների եւ գործարարների մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG