Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը «առողջական խնդիրների» պատճառով հետաձգել է իր այցը Ալբանիա, որը պետք է սկսվեր այսօր: Այդ մասին ասված է Թուրքիայի վարչապետի մամլո ծառայության՝ երկուշաբթի երեկոյան տարածած հաղորդագրությունում:

Թուրքական «Չիհան» լրատվական գործակալության վկայությամբ, Էրդողանը երկուեւկես ժամ ուշացումով է մասնակցել կառավարության երեկվա նիստին, քանի որ մեջքացավի պատճառով գտնվում էր բժիշկների մոտ: Հետազոտությունից հետո բժիշկները վարչապետին հանգստանալու խորհուրդ են տվել, քանի որ նրա մոտ առկա են ճողվածքի նախանշաններ:

Էրդողանը երեկ հետաձգել է նաեւ Դանիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպումը եւ չի մասնակցել իր «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի ժողովին:

Կառավարության նիստից հետո վարչապետը մասնակցել է միայն Թուրքիայի ազգային օրհներգի ընդունման հերթական տարեդարձի կապակցությամբ խորհրդարանում անցկացված արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG