Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը մեկնում է Շվեյցարիա


Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնում է Ժնեւ, որտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին: Նիստի ժամանակ նախատեսվում է նախարարի ելույթը:

Ինչպես հայտնում են արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, նույն օրը Վարդան Օսկանյանը մեկնելու է Բեռն, որտեղ հանդիպում է ունենալու Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշելին Քալմի-Ռեյի հետ:

Չորեքշաբթի օրը Ժնեւում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG