Մատչելիության հղումներ

Նախընտրական մրցույթին մասնակցել են «Զվերի», «Քաղաք 312», «Բանդ Էրոս», «Սերեբրո» խմբերի եւ Ալեքսանդր Պանայոտովի ու Ալեքսեյ Չումակովի համատեղ ներկայացրած երգերը: Ժյուրին ընտրել է հայտնի պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեեւի նոր նախագիծը` «Սերեբրո» խումբը` կազմված երեք աղջիկներից: Աղջիկներից մեկին Ֆադեեւն ընտրել է «Աստղային ֆաբրիկա 3» հաղորդաշարից:

Ուկրաինայում տեղի ունեցած հեռուստատեսային մրցույթի ժամանակ ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկությամբ հաղթել է Անդրեյ Դանիլկոն` նույն ինքը Վերկա Սերդյուչկան: Կնոջ կերպարի մեջ մտած տղամարդը «Եվրատեսիլ 2007»-ում կներկայացնի «Երգ վինեգրետ»-ը` «համեմված» անգլերեն, ռուսերեն, գերմաներեն եւ ուկրաիներեն բառերով:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG