Մատչելիության հղումներ

logo-print

Դերասանուհի Սալմա Հայեքը հղի է եւ պատրաստվում է ամուսնանալ


Այս մասին ուրբաթ հայտնել է դերասանուհու մամլո քարտուղար Քերի Ռոսսը: Ամուսնության օրվա եւ հղիության հետ կապված այլ մանրամասներ քարտուղարը չի հաղորդել:

Սալմա Հայեքի ապագա ամուսինը՝ 44-ամյա Ֆրանսուա-Անրի Պինոն PPR SA ընկերության տնօրենն ու սեփականատերն է: Ընկերությունն արտադրում է արդուզարդի շքեղ առարկաներ այնպիսի համաշխարհային ճանաչում վայելող Gucci, Yves Saint Laurent, Balenciaga եւ Stella McCartney ապրանքանիշերի տակ:

Ծագումով մեքսիկացի դերասանուհին «Ֆրիդա» ֆիլմում նկարչուհի Ֆրիդա Կալոյին մարմնավորելու համար 2002 թվականին ներկայացված է եղել Օսկարի:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG