Մատչելիության հղումներ

logo-print

Փերինչեքը բողոքարկելու է դատավճիռը


Թուրք ազգայնական առաջնորդ Դողու Փերինչեքը մտադիր է բողոքարկել շվեյցարական դատարանի դատավճիռը, որով նա դատապարտվել է Հայոց ցեղասպանությունը հերքելու համար: Այդ մասին այսօր ասել է նրա փաստաբանը:

Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդը Լոզանի դատարանի կողմից անցած շաբաթ դատապարտվել է 90 օրվա պայմանական ազատազրկման եւ տուգանվել է 2500 դոլարի չափով:

Դատավոր Պիեր-Անրի Վինզապը ուրբաթ օրը Փերինչեքին անվանել է «ամբարտավան սադրիչ՝ ռասիստական եւ ազգայնամոլական դրդապատճառներով»:

Ի պատասխան, ըստ «Ֆրանսպրես»-ի, Փերինչեքը հայտարարել է, թե դատավճիռը «Թուրքիայի եւ թուրք ազգի նկատմամբ շվեյցարացի դատավորի տածած ատելության ճիշտ արտացոլումն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG