Մատչելիության հղումներ

Պոլսո հայոց պատրիարքը շաբաթ օրը մասնակցեց Թուրքիայի էրչիյեսի համալսարանի կազմակերպած «0սմանյան հասարակությունում միասին ապրելու արվեստը» գիտաժողովին:

«Թրքիշ դեյլի նյուզ»-ի համաձայն, Մեսրոպ Մութաֆյանը փաստել է, որ հայերը եւ թուրքերը միասին են ապրել 5-րդ դարից ի վեր: Թերթի վկայությամբ` հայոց պատրիարքը «դատապարտել է թուրք եւ հայ ազգայնականներին, որոնք պարբերաբար օրակարգ են մտցնում այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 0սմանյան կայսրության վերջին տարիներին»:

Պոլսո պատրիարքն ասել է, որ «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո հաճախակի դարձած սպառնալիքները խախտել են հայ համայանքի հանգիստը:

«Երբեմն ես ինքս ինձ հարց եմ տալիս՝ արդյո՞ք ես ապրում եմ հենց այն երկրում, որտեղ ծնվել եմ: Թուրքերին, հայերին, հույներին, հրեաներին միավորում է մեկ բան՝ մենք բոլորս ստամբուլցի ենք», - նշել է Մեսրոպ Մութաֆյանը:

էրչիյեսի համալսարանի ռեկտոր Չենգիզ Ռւթան կարծիք է հայտնել, որ Անկարայի եւ Երեւանի միջեւ հիմնախնդիրները կարող են լուծվել, եթե հայ-թուրքական հարաբերությունները հիմնվեն ակադեմիական տեղեկությունների վրա:

Թոփքափի պալատի թանգարանի տնօրեն Իլբեր 0րթայլին առաջարկել է Թուրքիայում ստեղծել հայագիտության ինստիտուտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG