Մատչելիության հղումներ

Հորդանանը չեղյալ է հայտարարել կանանց մուտքի սահմանափակումը


Հորդանանի կառավարությունը չեղյալ է հայտարարել ԱՊՀ-ի եւ Միջերկրական ծովի որոշ երկրներից` այդ թվում Հայաստանից, ժամանող կանանց վերաբերող սահմանափակումը:

0րերս Հորդանանի ներքին գործերի նախարարությունը որոշել էր, որ Հայաստանից, Ռուսաստանից, Ռւկրաինայից, Ռւզբեկստանից, Բելառուսից, էստոնիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Մոլդովայից, Ալժիրից, Թունիսից եւ Մարոկոյից ժամանող 17-40 տարեկան կանայք պետք է նախապես վիզա ստանան, կամ ուղեկցվեն ընտանիքի անդամների կողմից, կամ լինեն զբոսաշրջիկների խմբի կազմում:

Մինչեւ այդ սահմանափակումը Հորդանան ժամանողները մուտքի թույլտվություն էին ստանում սահմանին:

Սահմանափակումը բողոքի ալիք բարձրացրեց զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպություններում, քանի որ բնական պաշարներ գրեթե չունեցող Հորդանանը էապես կախված է զբոսաշրջիկների հոսքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG