Մատչելիության հղումներ

logo-print

ՍԴՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով կպաշտպանի Թաթուլ Մանասերյանին, Մանուկ Գասպարյանին եւ Վիկտոր Դալլաքյանին


Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին պաշտպանելու է մեծամասնական ընտրակարգով առաջադրված Թաթուլ Մանասերյանի, Մանուկ Գասպարյանի եւ Վիկտոր Դալլաքյանի թեկնածությունները: Այս մասին ասված է կուսակցության մամլո դիվանի տարածած հայտարարությունում:

Ներկայիս գումարման խորհրդարանի երեք ընդդիմադիր պատգամավորները առաջադրվել են, համապատասխանաբար, թիվ 5, թիվ 3 եւ թիվ 30 ընտրատարածքներում:

Թաթուլ Մանասերյանը եւ Վիկտոր Դալլաքյանը անկուսակցական են եւ առաջադրվել են քաղաքացիական նախաձեռնությամբ: Մանուկ Գասպարյանին առաջադրել է իր գլխավորած «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը:

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մայիսի 12-ի ընտրություններին առաջադրվել է համամասնական ընտրակարգով, իսկ մեծամասնականով կուսակցությունից թեկնածուներ չեն առաջադրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG