Մատչելիության հղումներ

Կիպրոսի հույները քանդել են մայրաքաղաքը երկու մասի բաժանող պարիսպը


Կիպրոսի հույներն անցած գիշեր քանդել են մայրաքաղաք Նիկոզիան հունական եւ թուրքական հատվածների բաժանող պարիսպը:

«Այսօր մենք վերացրեցինք պատը մեր կողմից: Հիմա կտեսնենք՝ արդյո՞ք թուրքական կողմը հետ կքաշի իր զորքերը այդ տարածքից, որպեսզի բացվի անցումը», - ասել է Կիպրոսի նախագահ Տասոս Պապադոպուլոսը:

ՄԱԿ-ը ողջունել է հունական կողմի նախաձեռնությունը:

Կիպրոսը երկու մասի է բաժանված 1974 թվականից, երբ թուրքական զորքերը գրավեցին կղզու տարածքի 37 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG