Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մեկնում է Ֆրանսիա


Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը շաբաթ օրը պաշտոնական այցով մեկնելու է Ֆրանսիա:

Պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի պաշտպանության նախարար Միշել Ալիո-Մարիի եւ բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ժան-Լուի Ժորժելինի հետ:

Այցի շրջանակներում նախարարը կայցելի Ֆրանսիայի պաշտպանության նախարարություն, որտեղ գրառում կկատարի նախարարության «Ոսկե գրքում»:

Նախատեսվում է նաեւ հայկական պատվիրակության այցը Ֆրանսիայի զինվորական ոստիկանության ազգային դպրոց:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, մարտի 13-ին Սերժ Սարգսյանը կհանդիպի ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հետ:

Մարտի 14-ին պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG