Մատչելիության հղումներ

Թուրք պատգամավորները փորձելու են կանխել Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը


Կիրակի օրը Թուրքիայի խորհրդարանի մի խումբ անդամներ մեկնում են Վաշինգտոն` փորձելով խոչընդոտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը ամերիկյան Կոնգրեսում:

«Ռոյթերզ»-ի վկայությամբ՝ թուրք պատգամավորները ԱՄՆ-ում լոբբիստական ջանքեր են գործադրելու մեկ շաբաթվա ընթացքում:

Տարվա սկզբից Կոնգրեսի ստորին պալատում շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որում ցեղասպանություն է որակվում 1915 թվականին 0սմանյան Թուրքիայում կատարվածը:

Վերլուծաբանների կարծիքով՝ բանաձեւի ընդունման հավանականությունը մեծ է:

Միաժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, որը գտնվում է Թուրքիայում, ըստ «Թրքիշ դեյլի նյուս»-ի ասել է, թե «նախագահ Բուշի վարչակազմը դեմ է հայկական հարցի քաղաքական լուծմանը` նախընտրելով, որ հիմնախնդիրը կարգավորվի պատմաբանների եւ հասարակ մարդկանց ներգրավմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG