Մատչելիության հղումներ

Առեւանգման փորձի ու հարձակման մեջ մեղադրվող կին տիեզերագնացը հեռացվել է NASA-ից


Ամերիկացի կին տիեզերագնաց Լիզա Մարի Նովակը, որին անցած ամիս Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում ոստիկանությունը ձերբակալել էր առեւանգման փորձի եւ հարձակման մեղադրանքով, հեռացվել է NASA-ի տիեզերագնացների ջոկատից:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, 43-ամյա Նովակի հեռացման մասին երեկ հայտարարել է NASA-ի ներկայացուցիչը:

Քննիչների վկայությամբ՝ 43-ամյա Նովակը այդ կնոջը մրցակից է համարել իր եւ 41-ամյա տիեզերագնաց Բիլ Օֆելեյնի հարաբերություններում:

Նովակը Տեխասից ժամանել էր Օռլանդո՝ կնոջը առեւանգելու նպատակով: Նովակի հետ ընդհարվելուց հետո կնոջը հաջողվել էր փախչել եւ դիմել ոստիկանությանը:

Ձերբակալությունից հետո Նովակին ազատ էին արձակել` 25 հազար դոլար գրավի դիմաց, մինչեւ դատը, որի ժամկետը դեռ որոշված չէ:

Լիզա Նովակը հուլիսին թռիչք էր կատարել դեպի միջազգային տիեզերակայան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG