Մատչելիության հղումներ

logo-print

Ի՞նչ նվերներ կստանան այսօր հանրահայտ մարդկանց կանայք


Հայաստանի վարչապետի օգնական Էդուարդ Շարմազանովը նույնպես չցանկացավ ի լուր բոլորին ասել, թե ինչ է նվիրելու իր կնոջը՝ լրագրող Լիլիթ Դավթյանին:

«Գլխավոր ոզնի» Արամայիս Սահակյանը դեռ երեկ է իր կնոջը ծաղիկներ նվիրել: «Շարունակությունը սակայն այսօր կլինի՝ մարտի 8-ին, 8 համբույր», - հավելեց նա:

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի մեկնաբան Արթուր Կիրակոսյանն ամեն տարի յուրովի է նշում մարտի 8-ը: Կինն ու դուստրը գտնվում են Գյումրիում, իսկ ինքը՝ Երեւանում, բայց տարածությունն այս հարցում որոշիչ դեր չի խաղում: Արթուր Կիրակոսյանը մարտի 8-ի առավոտյան արդեն շնորհավորել է աշխարհում ամենասիրելի կնոջն ու դստերը:

Նույն հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի մեկնաբան Նվեր Մնացականյանն էլ իրեն չի դասում այն տղամարդկանց շարքում, ովքեր այս օրերին նվերներով են փորձում ուրախացնել իրենց սիրելիներին:

«Նվերներ, սակայն, կլինեն: Կարեւորն ընտանեկան տոնական տրամադրությունն է», - ասաց Նվեր Մնացականյանը:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG