Մատչելիության հղումներ

Եվրամիությունը պարզելու է՝ արդյո՞ք կարելի է ուտել կլոնավորված կենդանիների միսը


Եվրոպական հանձնաժողովն այսօր հանձնարարել է Սննդի անվտանգության եվրոպական գործակալությանը ուսումնասիրել՝ արդյո՞ք անվտանգ է կլոնավորված կենդանիների միսն ուտելը:

Գործակալությանը 6 ամիս ժամանակ է տրված՝ «ներկայացնելու գիտական կարծիք, որպեսզի Բրյուսելը կարողանա ավելի լավ կողմնորոշվել կլոնավորված կենդանիների մսից պատրաստվող մթերքի հարցում»,- հաղորդում է «Ֆրանսպրես»-ը:

Դեկտեմբերին ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել էր, որ կլոնավորված կենդանիների միսն անվնաս է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG