Մատչելիության հղումներ

Ատոմային գործակալությունը հաստատել է Իրանի նկատմամբ սահմանափակումները


Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն այսօր հաստատել է իր կողմից Իրանին տրամադրվող օգնության կրճատումը, քանի որ Իրանը հրաժարվում է կատարել ուրանի հարստացման ծրագրի դադարեցման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջը:

35 երկրների ներկայացուցիչներից բաղկացած վարչությունն այսօր համընդհանուր համաձայնության սկզբունքով որոշել է սառեցնել օգնության 55 նախագծերին 22-ը:

Անվտանգության խորհուրդն այժմ Իրանի դեմ հնարավոր պատժամիջոցների նոր փաթեթ է քննարկում:

Արեւմուտքը մտավախություն ունի, որ Իրանը կարող է միջուկային զենք մշակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG