Մատչելիության հղումներ

Բուշը մեկնում է Լատինական Ամերիկա


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշն այսօր սկսում է իր մեկշաբաթյա ուղեւորությունը Լատինական Ամերիկայի երկրներով:

Այսօր նա ժամանելու է Բրազիլիա, որտեղից կուղեւորվի Ռւրուգվայ, Կոլումբիա, Գվատեմալա եւ Մեքսիկա:

Ռրոշ մեկնաբաններ կարծիք են հայտնել, թե Բուշի այցը նրա պատասխանն է Վենեսուելայի նախագահ Ռւգո Չավեսի հակաամերիկյան հայտարարություններին: Ինքը՝ Բուշը ասել է, թե իր մտադրությունն է՝ ցույց տալ, որ ԱՄՆ-ը հոգ է տանում հարեւանների նկատմամբ:

Ուգո Չավեսը, մինչդեռ, նույն օրերին լինելու է Արգենտինայում եւ մտադիր է Բուենոս Այրեսում հանդես գալ Բուշի դեմ հայտարարություններով:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG