Մատչելիության հղումներ

Սկսվեց «կանանց մեկամսյակը»


Կանանց միջազգային օրը նշելու պատմությունը կապում են հայտնի հեղափոխական Կլարա Ցետկինի անվան հետ: Հենց նա էր, որ 1910 թվականին Կոպենհագենում կայացած Կանանց միջազգային կոնֆերանսի ժամանակ առաջարկեց ամեն տարի մարտի 8-ը նշել որպես Կանանց օր:

Օրվա ընտրությունը կապված է եղել 1857 թվականին գործարաններում աշխատող կանանց ցույցերի հետ, որոնք Նյու-Յորքի փողոցներ էին դուրս եկել եւ բողոքում էին ցածր աշխատավարձից եւ անհավասարությունից:

Այս գեղեցիկ գարնանային օրը սիրո եւ քնքշանքի խորհուրդ ունի: Սակայն իսկզբանե այն քաղաքական միտումներ է ունեցել: Ոչ մի ջերմության եւ սիրո մասին խոսք լինել չէր կարող: Երբ Նյու-Յորքում կանայք ցույցի դուրս եկան պայքարելու իրենց իրավունքների համար, տղամարդկանց ուրիշ ելք չմնաց եւ նրանք ստիպված եղան ընդունել նրանց պահանջները:

Գերմանիան, Ավստրիան, Դանիան եւ Շվեդիան մարտի 8-ը առաջին անգամ տոնել են 1911 թվականին:

Ռուսաստանում մարտի 8-ը սկսել են նշել 1913 թվականից:
Հետագայում` ԽՍՀՄ երկրներում այն իրոք սկսեց նշվել որպես տոն:

Այս տոնը ամենառոմանտիկ տոներից մեկն է, որը լավ առիթ է տղամարդկանց համար եւս մեկ անգամ ապացուցելու, թե որքան են սիրում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG