Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի համանախագահը հանդիպել է Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն հինգշաբթի օրը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Հանդիպումների ժամանակ կարծիքներ են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Ֆասյեն հույս է հայտնել, որ կողմերը մոտ ապագայում կկարողանան որոշակի համաձայնությունների հասնել:

Ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականը տեղեկացնում է նաեւ, որ այսօր երեկոյան նախատեսված է ֆրանսիացի համանախագահի մեծ ասուլիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG