Մատչելիության հղումներ

0րհան Փամուկը մայիսին կայցելի Գերմանիա


Թուրք հայտնի գրող 0րհան Փամուկը, որի այցը Գերմանիա փետրվարին հետաձգվել էր անվտանգության նկատառումներով, մայիսին կլինի այդ երկրում:

«Ուրախ ենք, որ 0րհան Փամուկը պատրաստվում է շուտով իրականացնել իր հետաձգած այցելությունը», - «Ֆրանսպրես»-ին ասել է «Կառլ Հանսեր» հրատարակչության ներկայացուցիչը:

Գերմանական մամուլը գրել է, որ Փամուկը հետաձգել էր ուղեւորությունը` մտավախություն ունենալով, թե իր կյանքին վտանգ է սպառնում՝ «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո: Սակայն Փամուկը հերքել է այդ լուրերը:

Այս տարի ավելի վաղ, երբ Փամուկը մեկնել էր ԱՄՆ՝ դասախոսություններ կարդալու համալսարաններից մեկում, շշուկներ տարածվեցին, թե գրողը մշտապես հեռանում է Թուրքիայից` անվտանգության նկատառումներից ելնելով: Նրա գործընկերները հերքել են այդ տեղեկությունները:

Փամուկի գերմանական ուղեւորությունը կսկսվի մայիսի 2-ին Համբուրգից: Նա կայցելի նաեւ Բեռլին, Քյոլն, Մյունխեն եւ Շտուտգարտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG