Մատչելիության հղումներ

logo-print

Իրանը կմասնակցի Իրաքի հարցով կոնֆերանսին


Իրանը հաստատել է, որ մասնակցելու է Իրաքի անվտանգության հարցերով կոնֆերանսին, որին ներկա են լինելու նաեւ ամերիկացի պաշտոնյաներ:

Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին հայտնել է, որ շաբաթ օրը Բաղդադում կայանալիք հանդիպման ժամանակ իր երկրի պատվիրակությունը գլխավորելու է իրավական եւ միջազգային հարցերով փոխարտգործնախարար Աբաս Արաղչին:

Մոթաքին ընդգծել է, որ հանդիպմանը Իրանի մասնակցության նպատակն է Իրաքի կառավարությանը եւ ժողովրդին օգնելը:

Բաղդադի կոնֆերանսում նախատեսվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների եւ Իրաքի հարեւան երկրների մասնակցությունը:

Վաշինգտոնը Իրանին մեղադրում է Իրաքի զինյալներին սատարելու մեջ, ինչը Իրանը հերքում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG