Մատչելիության հղումներ

Կարս - Թբիլիսի - Բաքու նախագծի շրջանակներում Թուրքիայում սկսվել են շինարարական աշխատանքները


Սկսվել են Կարս - Ախալքալակ - Թբիլիսի - Բաքու նախագծի շրջանակներում Թուրքիայի տարածքում ճեպընթաց երկաթուղու կառուցման աշխատանքները: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Ղարսիօղլուն:

«Թրենդ» գործակալության վկայությամբ, արդեն որոշվել է երթուղին, եւ այժմ նախապատրաստվում է երկաթգծի շինարարության համար նախատեսված հողատարածքների մասնավորեցումն ու երթուղու երկայնքով բնակչությանը փոխհատուցման վճարումը:

Կարս - Ախալքալակ - Թբիլիսի - Բաքու երկաթուղու նախագիծը ներառում է Կարս - Ախալքալակ 98 կիլոմետրանոց ճյուղի շինարարությունը, որից 68 կիլոմետրը անցնելու է Թուրքիայի տարածքով:

Նախագծի արժեքը կազմում է շուրջ 400 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG