Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երկուշաբթի օրը Վաշինգտոնում հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Նշվել է ԱՄՆ-ի կառավարության կողմից հռչակված «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի նշանակությունը Հայաստանում գյուղական աղքատության կրճատման ծրագրի իրականացման գործում: Վարդան Օսկանյանը ներկայացրել է ծրագրի իրագործման համար մինչ օրս կատարված նախապատրաստական աշխատանքները:

Զրուցակիցները նաեւ անդրադարձել են Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրություններին՝ կարեւորելով միջազգային չափանիշներին համապատասխան դրանց անցկացումը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, քննարկվել են տարածաշրջանային հարցեր, հայ - թուրքական հարաբերությունների ներկա վիճակը եւ դրանց կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի միջնորդական նախաձեռնությունները:

Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերջին զարգացումների եւ հեռանկարների վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարը նույն օրը հանդիպումներ է ունեցել նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսում:

Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում անցած շաբաթավերջին Վարդան Օսկանյանը Նյու Յորքում հանդիպում էր ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG