Մատչելիության հղումներ

Աբրամովիչը մտադիր է գնել աշխարհի ամենաթանկարժեք առանձնատունը


Ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչը, ըստ թուրքական մամուլի, պատրաստվում է գնել աշխարհի ամենաթանկարժեք առանձնատունը, որը գտնվում է Ստամբուլում` Բոսֆորի ափին:

«Սաբահ» թերթի փոխանցմամբ` դա, այսպես կոչված, «Առյուծի պալատն» է, որի մոտավոր արժեքը շուրջ 150 միլիոն դոլար է: Այն պատկանում է թուրք գործարար Հալիս Թոփրաքին, որը վերջերս սնանկացել էր:

Ավելի վաղ Աբրամովիչը ձեռք էր բերել Թոփրաքի` Lոնդոնում գտնվող առանձնատունը` մոտ 90 միլիոն դոլարով: Ռոման Աբրամովիչն ու նրա մերձավոր շրջապատն առայժմ չեն մեկնաբանում թուրքական մամուլում հայտնված այս տեղեկությունները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG