Մատչելիության հղումներ

Երգի պետական թատրոնը ստիպված է ինքնուրույն հոգալ վերանորոգման ծախսերը


Նրա խոսքերով` Երգի պետական թատրոնը չի ընդգրկվել Լինսի հիմնադրամի վերանորոգման ծրագրում: Ու չնայած թատրոնի անվանման մեջ կա նաեւ պետական բառը, Գրիգորյանը պետությունից շատ բան չի ակնկալում:

Երգի պետական թատրոնի վերանորոգման համար համերգների միջոցով գումար հավաքելու գաղափարը հենց այդ թատրոնի առաջին սերնդի այսպես ասենք` շրջանավարտներին է պատկանում: Գաղափարից գործին անցնելու համար այդքան էլ շատ ժամանակ չի պահանջվել. Երեւանի փողոցներում արդեն կարելի է հանդիպել «Վերանորոգենք մեր թատրոնը» վերնագրով պաստառների, որոնց վրա տպված են հայաստանյան շոու բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչների անունները` Արամո եւ էմմա Պետրոսյաններ, Արսեն ՍաՖարյան, Շուշան Պետրոսյան, Սիրուշո, Նունե Եսայան, Հայկո, Ֆորշ եւ այլք: Նրանք հանդես են գալու մարտի 11-ից 15-ը «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իսկ նրանց կատարումներն ունկնդրելու համար պետք է դրամապանակը թեթեւացնել 2000-ից 10000 դրամով: Հենց այդ գումարն էլ ուղղվելու է թատրոնի վերանորոգմանը:

Վերանորոգումը փոփոխություններ է նախատեսում հատկապես դահլիճում: Արթուր Գրիգորյանի խոսքերով` այն բավական փոքր է: Չնայած վերանորոգումը հնարավորություն չի տալիս մեծացնելու դահլիճը, սակայն կփոխվի դահլիճի ներքին հարդարանքն ու կնորացվի տեխնիկան:

«Լավ կլիներ, սակայն, որ երգի պետական թատրոնը ավելի մեծ ու հարմար դահլիճով շենք ունենար: Սրճարան կառուցելու փոխարեն կարելի է մտածել Երգի պետական թատրոնի պատշաճ շենք ունենալու մասին», - ասում է Գրիգորյանը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG