Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը կայցելի Ադրբեջան


Հինգշաբթի օրը Ադրբեջան է ժամանելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Ինչպես «Նովոստի - Ազերբայջան»-ին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Ղարսիօղլուն, Էրդողանի այցի հիմնական նպատակն է մասնակցությունը Ադրբեջանա-թուրքական սփյուռքների առաջին կոնգրեսին, որը նախատեսված է մարտի 9-ին Բաքվում:

Թուրքիայի վարչապետը Բաքվում կմասնակցի նաեւ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան նոր շենքի բացման պաշտոնական արարողությանը եւ մի շարք հանդիպումներ կունենա, այդ թվում՝ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Էրդողանը Բաքվից կմեկնի ուրբաթ երեկոյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG