Մատչելիության հղումներ

Վախճանվել է Անրի Թրուայան


Վախճանվել է ֆրանսիացի ճանաչված գրող Անրի Թրուայան: Այդ մասին այսօր տեղեկացրել է «Ֆիգարո» թերթը:

100-ից ավելի գրքերի հեղինակ Անրի Թրուայան (Լեւ Տարասով) ծնվել է 1911 թվականին Մոսկվայում: Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակաշրջանում նրա ընտանիքը լքել է Ռուսաստանը եւ 1920 թվականին հաստատվել Ֆրանսիայում:

Թրուայան վեպերի, էսսեների, կենսագրականների հեղինակ է: Նրա գրչին են պատկանում Ռուսաստանի միապետներ Եկատերինա Մեծի, Նիկոլայ առաջինի, 19-րդ դարի ֆրանսիացի գրողներ Ֆլոբերի, Մոպասանի, Զոլայի, Վեռլենի, Բոդլերի եւ Բալզակի կենսագրականները:

1938 թվականին Թրուայան իր «Սարդը» ստեղծագործության համար արժանացել է ֆրանսիական «Կոնկուր» մրցանակի:

1959 թվականին նա ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայում եւ դրա ավագագույն անդամն էր:

«Այդ անդադրում աշխատողի վիթխարի ստեղծագործության ուղեկիցներն էին նրա երեւակայությունը եւ մեր լեզվի նկատմամբ սերը: Ֆրանսիական տառերի այդ հսկայի գրչի տակ բաբախում է Ռուսաստանի զավակի սիրտը, ով Ֆրանսիան իր երկրորդ հայրենիքը դարձրեց», - «Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ՝ Թրուայայի մահվան կապակցությամբ ասել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG