Մատչելիության հղումներ

logo-print

Աբովյան փողոցի սեփական տնից վտարված ընտանիքը մնացել է անօթեւան


Երեւանի «փոքր կենտրոնում»` Աբովյան, 5 հասցեում գտնվող սեփական տնից երեկ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների կողմից բռնի կերպով վտարված Ղարիբյանների ընտանիքը մնացել է անօթեւան:

«Պայմանավորվածությունները խախտվեցին, գույքը դուրս բերվեց, եւ նախկին տերերը մնացին անօթեւան», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:

Նա հավելեց, որ Ղարիբյանները «չեն ստորագրել որեւէ պայմանագիր, չեն ստացել այդ փոքր [23 հազար դոլար` 160 քառակուսի մետրի դիմաց] փոխհատուցումը»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG