Մատչելիության հղումներ

Փիթեր Սեմնեբի. «Ընտրությունների պատշաճ անցկացումով Հայաստանը համապատասխան ուղերձ կհղի Եվրամիությանը»


Ընտրությունների պատշաճ անցկացումով Հայաստանը համապատասխան ուղերձ կհղի Եվրամիությանը` երկկողմ հարաբերությունների խորացման առումով: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին այսօր Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանի հետ հանդիպման ժամանակ:

Զրուցակիցները կարեւորել են Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունների՝ միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը:

Ինչպես տեղեկացնում են արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հանդիպման մասնակիցները քննարկել են Եվրամիություն - Հայաստան հարաբերությունները:

Արմեն Բայբուրդյանը տեղեկացրել է, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ստորագրված գործողությունների ծրագրի իրականացվելիք միջոցառումների ցանկը մշակման փուլում է եւ մոտ ժամանակներս կներկայացվի եվրոպական կողմին:

Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերջին զարգացումների վերաբերյալ:

Երկօրյա այցով Հայաստան ժամանած Փիթեր Սեմնեբիին ընդունել է նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG