Մատչելիության հղումներ

Ո՞ր կուսակցությունն է առավել վստահում երիտասարդներին


Համամասնական ցուցակներում երիտասարդ թեկնածուներին առավելագույն տեղ է հատկացնում Հայաստանի երիտասարդական կուսակցությունը:

«Մեր թեկնածուների ցուցակում ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են, նրանք լավ կրթված են, ջանասեր են եւ երիտասարդ տարիքը չի խանգարի նրանց քաղաքականությամբ զբաղվել», - վստահ է կուսակցության նախագահ Սարգիս Ասատրյանը:

Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը «Մաքս Լիբերտի»-ին ասաց, թե իրենց համամասնական ցուցակներում առաջադրված են նաեւ երիտասարդ գործիչներ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ուղարկած ցուցակում ընդգրկված թեկնածուներից միայն մեկն էր, որ 30 տարեկան էր:

ՀժԿ-ն ճիշտ հակառակ ռեկորդն է գրանցել. համամասնական ցուցակի 26-րդ տեղում է 80-ամյա Գուրգեն Մկրտչյանը, ով 2007 թվականի ընտրություններում առայժմ առաջադրված ամենատարեց թեկնածուն է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրել է 6 երիտասարդ թեկնածու, իսկ «Նոր Ժամանակներ» կուսակցության առաջադրած ամենաերիտասարդ թեկնածուն երեսունմեկ տարեկան է:

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքի՝ 2003 թվականին ընտրված Ազգային Ժողովի 131 պատգամավորներից ընդամենը 6-ն էին մինչեւ 30 տարեկան:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG