Մատչելիության հղումներ

Իրանի ոստիկանությունը ցրել է ադրբեջանցիների հանրահավաքը Թեհրանում Հայաստանի դեսպանատան դիմաց


Իրանի ոստիկանությունը ցրել է ադրբեջանցիների հանրահավաքը Թեհրանում Հայաստանի դեսպանատան դիմաց:

Ինչպես «Նովոստի - Ազերբայջան» գործակալությանը հայտնել է Բաքվում «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնք» շարժման ներկայացուցիչ Աղրի Ղարադաղլին, հանրահավաքի ընթացքում բախումներ են տեղի ունեցել մասնակիցների եւ ոստիկանության միջեւ:

Իրավապահներին հաջողվել է ցուցարարներին դուրս մղել դեսպանատանը մերձակա զբոսայգուց, սակայն ցույցը շարունակվել է: Հանրահավաքի մասնակիցների կողմից իրենց ընդունած բանաձեւն ընթերցելուց հետո ոստիկանները ձերբակալել են «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնք» շարժման 6 ակտիվիստների:

Ըստ Ղարադաղլիի, պիկետի մասնակիցներից չորսը 6 հազար դոլար գրավի դիմաց ազատ են արձակվել, իսկ մեկի գործը հանձնվել է դատարան:

Հանրահավաքի նպատակների եւ պահանջների մասին աղբյուրը չի հաղորդում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG