Մատչելիության հղումներ

Կարո՞ղ են արդյոք ապաքաղաքականացված մնալ ԵՊՀ-ի ուսանողները


ԵՊՀ-ի մագիստրատուրան, ռեկտորի հավաստմամբ, արդեն պատրաստ է կրեդիտային համակարգին անցմանը, որը ներդրվելու է այս տարվա սեպտեմբերին: Մի քանի ամսվա ընթացքում հստակեցվել են ուսումնական ծրագրերը, չափանիշները նոր համակարգի ներդրման համար: Շուտով համակարգը կներդրվի նաեւ բակալավրիատում:

Ուսանողներից շատերը բողոքում են մրցակցային համակարգից, որը ենթադրում է վճարովիից անվճար եւ հակառակ անցումը:

«Այս համակարգի շնորհիվ ուսանողների առաջադիմությունը բարձրացել է, եւ նրանք պայքարում են ամեն մի բալլի համար: Անցած տարվա պետպատվերով ընդունվածների 65 տոկոսը պահպանել է անվճար սովորելու իրավունքը, իսկ մնացած 35 տոկոսը հայտնվել է վճարովի համակարգում», - ասաց Արամ Սիմոնյանը:

Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ ուսանողները ապաքաղաքականացված մնան առաջիկա խորհրդարանական ընտրություններում` եթե ղեկավարության կազմի մեծամասնությունը հանրապետական է, Սիմոնյանը նախ նշեց, որ տվյալներն «ուղղակի ճշտված չեն»:

«Մեզանից շատերն են կուսակցական, սակայն մենք բորորս առաջին հերթին համալսարանական ենք», - ավելացրեց նա:

Այսօր գործատուներից շատերը նշում են, որ համալսարանական կրթությունը բավարար չէ, շրջանավարտները չունեն գիտելիքների այն պաշարը, որն անհրաժեշտ է լիարժեք մասնագետ դառնալու համար: Սիմոնյանը խոստովանեց, որ ինքն էլ է այդ կարծիքին, սակայն դա ոչ թե իրենց, այլ դպրոցի խնդիրն է, քանի որ այնտեղից են բուհ գալիս անգրագետ ուսանողներ:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG