Մատչելիության հղումներ

Իսրայելը «Եվրատեսիլ 2007»-ին կերգի Իրանի միջուկային ծրագրի մասին


«Կան խելագար առաջնորդներ: Նրանք թաքնվում եւ փորձում են խաբել մեզ: Նրանք ունեն վնասելու սատանայական, տեխնոլոգիական ցանկություն: Նրանք կսեղմեն կոճակը»,- երգում են Tea Packs խմբի անդամները:

BBC-ի հաղորդմամբ՝ թեեւ երգի տեքստում չի նշվում որեւէ անուն, կասկած չկա, որ երգը ակնարկում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին, ով քարոզում է, թե աշխարհի քարտեզից հարկավոր է ջնջել Իսրայել պետությունը:

Իսրայելցիները որոշել են երգի միջոցով պատմել աշխարհին, թե ինչ են մտածում Իրանի եւ նրա միջուկային ծրագրի վերաբերյալ:
Սակայն դեռ պարզ չէ՝ արդյո՞ք «Եվրատեսիլ»-ի ընտրող հանձնաժողովը կընդունի քաղաքական տարրեր պարունակող այս երգը: «Եվրատեսիլ»-ի կանոնակարգի համաձայն, մասնակից երգը չպետք է քաղաքական գաղափարներ քարոզի. - «Եվրատեսիլ»-ում երգում են միայն սիրո, խաղաղության, ազնվության եւ բարության թեմաներով»:

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Հայկոն Հելսինկիում երգելու է սիրո մասին՝ Anytime You Need երգը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG