Մատչելիության հղումներ

«Նոր ժամանակներ»-ը ընտրություններին կմասնակցի 62-հոգանոց համամասնական ցուցակով


«Նոր ժամանակներ» կուսակցությունը 62-հոգանոց համամասնական ցուցակով կմասնակցի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության լիազոր ներկայացուցիչն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է հանձնել անհրաժեշտ փաստաթղթերը:


Ինչպես հաղորդում են «Նոր ժամանակներ»-ի լրատվական ծառայությունից, համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, առաջին եռյակում են նաեւ Ալեքսան Մինասյանը եւ Գուրգեն Եղիազարյանը:

Համաձայն հաղորդագրության, համամաuնական ընտրակարգով «Նոր ժամանակներ»-ի թեկնածուների 21 տոկոսը ունեն գիտական աստիճաններ եւ կոչումներ, կանանց թիվը կազմում է 30 տոկոս: Ցուցակում ընդգրկված են Հայաստանի ուժային կառույցների նախկին ներկայացուցիչներ, արդյունաբերական գործարանների հիմնադիր տնօրեններ, տարբեր բնագավառների մասնագետներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG