Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսի է ժամանում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն: Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի, վարչապետ Զուրաբ Նողաիդելիի եւ խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ Ուկրաինայի նախագահի հանդիպումների ընթացքում ուշադրության կենտրոնում են լինելու ՆԱՏՕ-ին երկու երկրների ինտեգրման, Վրաստանի տարածքում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցերը, տարածաշրջանային եւ միջազգային հիմնախնդիրներ:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այցի շրջանակներում նախատեսվում է տնտեսության, տրանսպորտի եւ մշակույթի բնագավառներում համագործակցության վերաբերյալ երկկողմ համաձայնագրերի ստորագրում:

Վրաստանի եւ Ուկրաինայի նախագահները նաեւ կմասնակցեն Թբիլիսիում Տարաս Շեւչենկոյի արձանի եւ Գրուշեւսկու անվան վրաց - ուկրաինական դպրոցի նոր շենքի բացման արարողություններին:

Յուշչենկոն սատարել է Վրաստանի ղեկավարության կոչերը վրաց - հարավօսական հակամարտության գոտում Խաղաղության պահպանման խառը ուժերի եւ վրաց - աբխազական հակամարտության գոտում ԱՊՀ-ի հավաքական ուժերի իրականացրած խաղաղարար գործողության ձեւաչափը փոխելու եւ միջազգային խաղաղապահ ուժերով դրանք փոխարինելու վերաբերյալ:

«Ուկրաինան պատրաստ է ամենաարդյունավետ մասնակցությունը ունենալ աբխազական եւ հարավօսական հակամարտությունների գոտիներում խաղաղարար զորախմբի կազմում», - հայտարարել է նա:

Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ղեկավարությունները ռուս խաղաղապահների դուրսբերման եւ նրանց՝ միջազգային խաղաղարար ուժերով փոխարինման դեմ են հանդես գալիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG