Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասի երկրներում թմրամիջոցների տարանցման եւ թմրամոլության աճ է գրանցվել


ՄԱԿ-ի թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի 2006 թվականի տարեկան զեկույցի համաձայն, Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում թմրամիջոցների տարանցման եւ թմրամոլության աճ է արձանագրվել:

Խորհուրդը նշում է, որ թմրամիջոցների հետ կապված իրավիճակը «արագորեն վատթարանում է» Աֆղանստանում, որն աշխարհում ափիոնի ամենամեծ արտադրողն է. այդ երկրում ափիոնի արտադրության ծավալները անցած տարի ավելացել են 59 տոկոսով եւ հասել ռեկորդային ցուցանիշի:

Դա, ըստ զեկույցի, սնում է կազմակերպված հանցավորությունը, կոռուպցիան, ինչպես նաեւ թմրամիջոցների մեծ պահանջարկ է ստեղծում հարեւան երկրներում, որոնք վերածվում են Աֆղանստանից ափիոնի տարանցման միջանցքների:

Իրանը, օրինակ, ներկայումս ափիոնի չարաշահման ամենաբարձր ցուցանիշն ունի աշխարհում, թմրամիջոցների տարանցման եւ թմրամոլության աճ է գրանցվել Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասի երկրներում:

ՄԱԿ-ի գործակալությունը շեշտում է Աֆղանստանում իրավիճակը շտկելու հրատապությունը, ինչը պետք է անի երկրի կառավարությունը՝ դոնոր երկրների օժանդակությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG