Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Հայաստանի ամենամեծ մտավախությունը «սառը պատերազմի» վերադարձն է»


«Հայաստանի պես երկրի համար ամենամեծ մտավախությունը կլիներ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ «սառը պատերազմի» վերադարձը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Իռլանդիա այցից առաջ «Այրիշ Թայմս» թերթին տված հարցազրույցում:

«Մենք գտնվում ենք աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական առումով շատ դժվարին տարածաշրջանում», - ընդգծել է Օսկանյանը` նշելով, որ բացի Ադրբեջանից, որի հետ Հայաստանը հակամարտության մեջ է Լեռնային Ղարաբաղի հարցով, երկրին սահմանակից են նաեւ Թուրքիան, Վրաստանը եւ Իրանը. Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, Վրաստանի վեճը Ռուսաստանի հետ դժվարացրել է ապրանքների արտահանումը եւ ներմուծումը Ռուսաստանից, իսկ Արեւմուտքի եւ Իրանի միջեւ լարվածությունը կարող է խնդիրներ հարուցել նաեւ Հայաստանի հարավային սահմանին:

Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե ի տարբերություն Վրաստանի՝ Հայաստանին հաջողվում է լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ՝ միաժամանակ «բացվելով դեպի Եվրամիություն»:

Հայաստանի արտգործնախարարը, որը Լոնդոնից Դուբլին է մեկնում այսօր, Հայաստանի համար կարեւորել է Իռլանդիան՝ որպես Եվրամիության անդամ երկիր, եւ շեշտել. - «Հայաստանի անկախացումից ի վեր անցած 15 տարիների ընթացքում չի եղել որեւէ այց ոչ մեր, ոչ էլ իռլանդական կողմից»:

Վարդան Օսկանյանը զուգահեռ է անցկացրել Հյուսիսային Իռլանդիայի եւ Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարի միջեւ: Նա նշել է, որ ինչպես Իռլանդիան, այնպես էլ Հայաստանը մեծ սփյուռք ունեն արտերկրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG