Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանը մերժեց վարչապետի եւ ներքին գործերի նախարարի դեմ քննություն սկսելու առաջարկը


Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի երեկոյան մերժել է երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ ներքին գործերի նախարար Աբդուլքադիր Աքսուի դեմ քննություն սկսելու առաջարկը, որը ներկայացրել էր գլխավոր ընդդիմադիր Հանրապետական - ժողովրդական կուսակցությունը:

Ինչպես հաղորդում է «Չիհան» լրատվական գործակալությունը, առաջարկի օգտին քվեարկել է 118, դեմ՝ 321 խորհրդարանական:

Հանրապետական - ժողովրդական կուսակցությունը Էրդողանին եւ Աքսուին մեղադրում է իրենց պարտականությունների մեջ թերանալու համար՝ մի շարք փաստերի, այդ թվում Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի եւ կաթոլիկ հոգեւորական Անդրեա Սանտորոյի սպանությունների, Պետական խորհրդի վրա հարձակման առնչությամբ:

Առաջարկը խորհրդարանի նախագահությանն էր ներկայացվել փետրվարի 15-ին:

Փետրվարի 13-ին Թուրքիայի խորհրդարանը մերժել էր ներքին գործերի նախարար Աքսուին անվստահություն հայտնելու՝ աջ-կենտրոնամետ «Հայրենիք» կուսակցության առաջարկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG