Մատչելիության հղումներ

Առաջնորդի իրական կերպարը` ըստ ապագա առաջնորդների


18-35 տարեկան ուսանողներին, որոնց մեծ մասը զբաղեցնում են տարբեր հասարակական պաշտոններ ու գործունեություն ծավալում հիմնականում կրթական ոլորտում, Վիգեն Սարգսյանը բացատրում էր թե ի՞նչ է առհասարակ իրենից ներկայացնում PR-ը, եւ ինչպե՞ս է հասարակայնության հետ կապերի գործը կազմակերպվում Հայաստանի նախագահի ապարատում:

Տնտեսագետ Վահագն Դաբաղյանը Գեղարքունիքի «Մարզային կրթության ակադեմիա»-ի համակարգողն է, նաեւ՝ «Երիտասարդ առաջնորդներ» դպրոցի ուսանող: Ապագա առաջնորդն իր համար արդեն պարզել է, թե որն է առաջնորդի իրական կերպարը:

«Լաու Ցզիի խոսքերով արտահայտած՝ առաջնորդը լռում է, երբ աշխատանքը կատարված է: Առաջնորդի համար գերխնդիր չպետք է համարվի իր անձը բարձրացնելն այդ աշխատանքի միջոցով, այլ պետք է թեկուզ իր հեղինակությունը հետեւորդներին զիջելու գնով հասնի ընդհանուր նպատակի իրականացմանը», - ասում է Վահագն Դաբաղյանը:

Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանում, առավել ակտիվ են այս կամ այն կուսակցությանն անդամագրված երիտասարդները: Սակայն քիչ չեն նաեւ այն երիտասարդները, որոնք առավել լրջորեն են զբաղվում գիտությամբ եւ հարպարակախոսությամբ՝ այս կերպ փորձելով ինչ-ինչ փոփոխություններ մտցնել հայաստանյան տարբեր ոլորտներում, կամ բարձրացնել երիտասարդների իրազեկությունը որոշակի հարցերի ու խնդիրների շուրջ:

Պատմաբան Գոհար Իսկանդարյանը սովորում է «Երիտասարդ առաջնորդներ» դպրոցի 4-րդ կուրսում: Գոհարն ու իր ընկերուհիներն ուզում են նախաձեռնել «10 հարց Ղարաբաղյան հակամարտության մասին» ծրագիրը:

Աղջիկները նպատակ ունեն նաեւ ինտերնետ կայք ստեղծել, որտեղ երիտասարդների հետ ակտիվ քննարկումներ կլինեն:

Դեռեւս անհայտ է, թե «Երիտասարդ առաջնորդներ» դպրոցի 90 ուսանողներից քանիսը հետագայում կդառնան առաջնորդներ:
«Համապատասխան դաշտ է պետք առաջնորդ առնալու համար»,- նշում են նրանք:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG