Մատչելիության հղումներ

Հանրապետության հրապարակում ինքնահրկիզված Ջիվան Հակոբյանը մահացել է


Հանրապետության հրապարակում այսօր առավոտյան ինքնահրկիզված 44-ամյա Ջիվան Հակոբյանը, որը մարմնի 80 տոկոս այրվածքներով տեղափոխվել էր Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների եւ ժառագայթաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, մահացել է:

Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների եւ ժառագայթաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկներից Հովհաննես Ասլանյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ հիվանդը այդպես էլ դուրս չի եկել «ծայրահեղ ծանր այրվածքային շոկից»:

Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի 44-ամյա բնակիչ Ջիվան Հակոբյանը իր վրա բենզին է լցրել եւ այրել:

Կատարվածի պատճառները ճշտվում են: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG