Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը կողմ է հայերի հետ հանդիպումը Ուկրաինայում անցկացնելուն


«Ընդհանուր առմամբ, ինձ համար միեւնույն է, թե Հայաստանի հավաքականի հետ հանդիպումները որտեղ կանցկացվեն, սակայն ես կողմ եմ Ուկրաինայում հանդիպելու տարբերակին», - ասել է Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Շահին Դինիեւը:

azerisport.com կայքի փոխանցմամբ, մարզիչը նշել է, որ Ուկրաինան Հայաստանից եւ Ադրբեջանից գրեթե նույն հեռավորության վրա է գտնվում, եւ այս երկիր թռիչքը չի հոգնեցնի ֆուտբոլիստներին:

Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականները ընդգրկված են Եվրոպայի 2008 թվականի ընտրական մրցաշարի միեւնույն խմբում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բազմիցս նշել է, որ կցանկանար հանդիպումներն անցկացնել Երեւանում եւ Բաքվում, եւ որ պատրաստ է առաջինը մեկնել Բաքու:

Ադրբեջանը, սակայն, համաձայն չէ այս տարբերակին: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղար Ռահիֆ Աբասովը անցած շաբաթ հայտարարել էր, որ իրենք դիմել են ՈՒԵՖԱ-ին՝ հանդիպումները Ավստրիայում, Շվեյցարիայում կամ Ուկրաինայում անցկացնելու խնդրանքով:

Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների հանդիպման վայրը կորոշվի ՈՒԵՖԱ-ի գործկոմի հերթական նիստի ընթացքում: Առայժմ նիստի անցկացման ժամկետները որոշված չեն:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG