Մատչելիության հղումներ

Անկարա է այցելել Նիդերլանդների թագուհին


Այսօր քառօրյա այցով Անկարա է ժամանել Նիդերլանդների թագուհի Բեաթրիսը: Սա նիդերլանդական թագուհու առաջին այցն է Թուրքիա վերջին չորս հարյուր տարվա ընթացքում:

Ինչպես հաղորդում է թուրքական «Չիհան» լրատվական գործակալությունը, նախատեսվում են թագուհու հանդիպումները Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերի, խորհրդարանի նախագահ Բյուլենթ Առընջի հետ, որոնց ժամանակ քննարկվելու են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, երկկողմ հարաբերություններին եւ Հոլանդիայի թուրք քաղաքացիներին առնչվող հարցեր:

Բեաթրիս թագուհին Անկարա է ժամանել ներկայացուցչական պատվիրակության ուղեկցությամբ, որին մաս են կազմում նաեւ թագակիր արքայազն Վիլեմ-Ալեքսանդերը եւ արքայադուստր Մաքսիման:

Թագուհին Թուրքիայում այցելելու է նաեւ Ստամբուլ եւ Կայսերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG