Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր մեկնում է Լոնդոն, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, երեքշաբթի օրը Վարդան Օսկանյանը նաեւ դասախոսություն կկարդա Քեմբրիջի հասարակական միությունում:

Վաղը նախարարը աշխատանքային այցով մեկնելու է Իռլանդիա:

Դուբլինում նախարարը կհանդիպի Իռլանդիայի արտգործնախարար Դերմոտ Ահերնի եւ խորհրդարանի Եվրոպական գործերի ընդհանուր կոմիտեի ղեկավարի ու անդամների հետ, ելույթ կունենա Եվրոպական գործերի ինստիտուտում:

Մարտի 1-ին նախարար Օսկանյանը կմեկնի Նյու Յորք, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:

Վարդան Օսկանյանը Երեւան կվերադառնա մարտի 4-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG