Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլին Բրյուսելում կքննարկի ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հարցերը


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր Բրյուսելում պաշտոնական հանդիպումներ է սկսում ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ղեկավարության հետ՝ Հյուսիսատլանտյան դաշինքին իր երկրի ինտեգրման եւ Եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակներում Եվրամիության հետ համագործակցության զարգացման հարցերը քննարկելու նպատակով:

Սահակաշվիլիի խոսքերով, Վրաստանի բնակչության «ճնշող մեծամասնությունը», «քաղաքական եւ հասարակական գրեթե ամբողջ սպեկտրի» կազմակերպությունները եւ առանձին գործիչներ սատարում են ՆԱՏՕ-ին անդամակցության ուղեգիծը: Այդպիսի դիրքորոշումը նախագահը բացատրել է նրանով, որ «դաշինքին ինտեգրումը կնպաստի Վրաստանի ամրապնդմանը եւ երկրի կայունության հաստատմանը»:

Միաժամանակ, Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայության ներկայացուցիչը վերջերս ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հայտարարել էր, թե առայժմ չի կարելի լիակատար որոշակիությամբ ասել՝ առհասարակ կդառնա՞ արդյոք Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի հետ ինտենսիվ երկխոսության փուլը «դեռեւս ՆԱՏՕ ընդունելության ծրագիր չէ, այլ սոսկ մերձեցման ծրագիր է. այն երաշխիքներ չի տալիս, որ այդ երկրները [Վրաստանը եւ Ուկրաինան] երբեւէ ՆԱՏՕ-ի անդամներ կդառնան»:

Վրաստանի նախագահը իր պաշտոնական այցը Բրյուսել կավարտի չորեքշաբթի օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG